10128 դիտում
12:12 02-08-2021
ԱԺ նախագահ, տեղակալներ չենք ընտրի, մինչև «Հայաստան» դաշիքնի երկու պատգամավորները կալանքից ազատ չարձակվեն․ առաջին օրվանից Սահամանադրությունը խախտելը մեզ լավ տեղ չի տանելու․ Արթուր Վանեցյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am
Մենք միացել ենք «Հայաստան» դաշինքի գործընկերների պահանջին՝ պետք է ապահովել ազատությունից ապօրինաբար զրկված պատգամավորների ներկայությունն ԱԺ նիստին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Արթուր Վանեցյանը։ Գրում է Tert.am-ը։
«Հստակ է, որ Սահմանադրության պահանջ կա՝ ԱԺ պատգամավորը կարող է զրկվել ազատությունից բացառապես ԱԺ որոշմամբ։ ԱԺ-ն ժողովրդի իշխանության կրողն է։ Եթե ԿԸՀ-ն պատգամավորի թեկնածուին զրկել է անձեռնմխելիությունից, հիմք չէ, որ արդեն ընտրված պատգամավորը զրկված լինի ազատությունից։ Եթե առաջին օրվանից խախտվում է Սահամանադրությունը, սա մեզ որևէ լավ տեղ չի տանելու»,-ասաց նա։
Հարցին՝ իրենք և՞ս ԱԺ նախագահ, տեղակալներ չեն ընտրի, մինչև այս խնդիրը լուծում չստանա, Վանեցյանն արձագանքեց՝ միանշանակ։ «Մեր ընդդիմադիր գործընկերների հետ այս հարցում ամբողջությամբ համաձայն ենք և գործելու ենք միասնական»,-նշեց նա։
Դիտարկմանը, թե 8-րդ գումարման առաջին նիստին «Պատիվ ունեմ»-ը պասիվ է, Վանեցյանն արձագանքեց՝ դաշինքը շատ ակտիվ է, ուղղակի նիստը վարողը, ըստ Վանեցյանի, առաջնորդվում է ոչ թե Սահմանադրությամբ և օրենքներով, այլ խնդրում է տարիքը հարգել։
Տեսանյութը՝ Tert.am-ի

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
817 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
646 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
760 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված