650 մլրդ դոլար համաշխարհային տնտեսության վերականգնման համար. ԱՄՀ-ն ռեկորդային հատկացում է արել
Արժույթի միջազգային հիմնադրամն օգոստոսի 2-ին հավանություն է տվել 456 մլրդ դոլար ծավալով փոխառության հատուկ իրավունքների (SDR, ԱՀԿ-ի հաշվարկային միավոր) հատկացմանը COVID-19-ի համավարակի հարուցած ճգնաժամի պայմաններում համաշխարհային տնտեսության վերականգնման համար: Այդ մասին հաղորդվում է ԱՄՀ-ի կայքում: Գրում է Reurers-ը։
«Սա պատմական որոշում է. SDR-ի խոշորագույն բաշխումը ԱՄՀ-ի պատմության մեջ և գլոբալ տնտեսության խթանում աննախադեպ ճգնաժամի ժամանակ: SDR-ի բաշխումն օգուտ կբերի բոլոր անդամներին, թույլ կտա բավարարել երկարաժամկետ գլոբալ պահանջը ռեզերվներում, կամրապնդի վստահությունը և կնպաստի համաշխարհային տնտեսության հաստատուն ու կայուն լինելուն»,- հայտարարել է ԱՄՀ-ի կարգադրիչ տնօրեն Քրիստալինա Գեորգիևան:
Միջոցների բախման մասին որոշումն ուժի մեջ կմտնի 2021 թվականի օգոստոսի 23-ին: