211652_close_icon
views-count22538 դիտում article-date 10:20 04-08-2021

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ 66-ամյա վարորդը КАМАЗ-ով բախվել է արգելապատնեշին, ապա տապալել գովազդային երկաթյա վահանակը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։45-ի սահմաններում 66-ամյա Ալբերտ Պապյանը իր վարած КАМАЗ մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում, Չարենցավան քաղաքի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին, ապա գովազդային երկաթյա վահանակին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Հրշեջ-փրկարարաները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Չարենցավանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները, ովքեր վարորդին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, սակայն վարորդը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ իրեն լավ է զգում։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավարությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+

Նմանատիպ նյութեր