7596 դիտում
21:40 04-08-2021
Վահագն Ալեքսանյանը ստում է, թե օտարերկրյա պետությունները չեն քննադատել Ապրիլյան պատերազմը հրահրած Ադրբեջանին. Արսեն Բաբայան
Վահագն Ալեքսանյանը ստում է, թե օտարերկրյա պետությունները չեն քննադատել Ապրիլյան պատերազմը հրահրած Ադրբեջանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը: Գրառումը՝ ստորև։
«ՔՊ անգրագետ ուսապարկ Վահագն Ալեքսանյանն այսօր կրկին «փայլել» է անգրագիտությամբ ու անտեղյակությամբ: Նա ասել է, թե իբր օտարերկրյա պետությունները չեն քննադատել ապրիլյան պատերազմը հրահրած Ադրբեջանին: Իր այդ ստախոսությունը փորձելով դարձնել համոզիչ, վերջինս ուզել է հինգ պետության անուն, որոնք քննադատել են:
Օգտվելով նշված անգրագետի անտեղյակությունից հանրությանը տեղեկացնում եմ.
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ապրիլի 2-ին մեղադրել է Ադրբեջանին էսկալացիայի համար.
Չիլիի պառլամենտի ստորին պալատը քննադատել է Ադրբեջանին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական հարձակման համար».
Կիպրոսը մեղադրեց Ադրբեջանին և հայտարարեց, որ Ադրբեջանը պետք է վերադառնա մինչպատերազմյան ստատուս քվոյին։
ԵՄ, ԱՄՆ եւ էլի շատ երկրներ կոչ են արել երկու կողմերին դադարեցնել հրադադարի ռեժիմի խախտումները։
Բայց գլխավորը սա չէ, այլ այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ի պատասխան նույն մարմնում Ադրբեջանի նամակի, թե իբր ապրիլի 5-ի հրադադարի համաձայնությունը «նոր իրավիճակ» է ստեղծել, ասել են, որ 1994-95թթ հրադադարի #ԵՌԱԿՈՂՄ փաստաթղթերը անժամկետ են ու պետք է կատարվեն բոլորի կողմից։ Դրանից հետո Մամեդյարովն ասել էր, որ իրենք այդ նամակի հետ կապ չունեն, որ Նյու Յորքի դիվանագետն ինքնագլուխ է այդ նամակը գրել։ Ահա սա էր մեր հաղթանակը։
Դեռ չեմ էլ խոսում այն մասին, որ միջազգային առաջատար լրատվամիջոցներում խոսում էին Արցախի դիվնաագետները, ոչ թե Հայաստանի:
Հ.Գ. Ուսապարկերին բարի խորհուրդ ունեմ: Մի խոսեք թեմաներից, որոնցից բոլորովին գաղափար չունեք»

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3679 դիտում
13:42 06-11-2020
Ադրբեջանի հրահրած պատերազմը չխնայեց նաև ապագա ստոմատոլոգ Էմիլ Մարտիրոսյանի կյանքը
17814 դիտում
23:00 06-03-2020
Մետրոյում տեղի ունեցածն իսկապես տհաճ տեսարան էր, բայց դժվար է քննադատել այդ աղջկան. Արսեն Բաբայան
1911 դիտում
10:53 02-04-2022
Ապրիլյան պատերազմը հաղթական էր մեր ժողովրդի և պետության համար. Դավիթ Բաբայան
Այս բաժնից
1684 դիտում
15:39 30-01-2025
Ինչով են զբաղվելու հսկիչները տրանսպորտում փետրվարի 1-ից. քաղաքապետարանից պարզաբանում են
520 դիտում
14:57 30-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր