1798 դիտում
17:43 06-08-2021
Միջազգային փոստային առաքանու միջից հայտնաբերվել է մոտ 24 գրամ թմրամիջոց. հարուցվել է քրգործ
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ հայտնաբերել են «ՀայՓոստ» ՓԲ ընկերության փոստի փոխանակման կենտրոնում իրականացրած մաքսային հսկողության արդյունքում ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից 24 գրամից ավելի ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված, որը թաքցված է եղել հիշյալ առաքանու մեջ գտնվող սպորտային բաճկոնի գրպանում:
Նշված դեպքով Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկվել են մի շարք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Մասնավորապես, «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում Երևանի «ՀայՓոստ» ՓԲ ընկերության սպասարկման կենտրոններից մեկում «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ առաքանին ստանալուց հետո բռնվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման է ենթարկվել առաքանին ստացող ԱՄՆ քաղաքացի Կ.Գ-ն: Վերջինս, ՊԵԿ Քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր
1658 դիտում
15:14 31-05-2022
Փոստային առաքանիներից հայտնաբերվել է խոշոր չափաքանակի՝ 3կգ 680 գրամ թմրամիջոց. հարուցվել է քրգործ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1315 դիտում
17:03 24-11-2022
Միջազգային առաքանու միջից հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանայի» զանգված. ՊԵԿ
Այս բաժնից
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4624 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է
1066 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային