31712 դիտում
11:00 09-08-2021
Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած․ Հրազդանում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսի՝ «Իմ միջի սերը շատ է» գրքի շնորհանդեսը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ, օգոսոտսի 8-ին, Հրազդան քաղաքի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցում տեղի ունեցավ Արցախյան վերջին 44-օրյա պատերազմում նահատակված հրազդանցի 33-ամյա Սարգիս Նաղդալյանին նվիրված հուշ-միջոցառում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դահլիճում կնշվեր հերոսի ծննդյան օրն և նրա գրքի շնորհանդեսը, Հրազդանում, որտեղ ամփոփված է հերոսի աճյունը, տեղի ունեցավ խնկարկում։
Արդեն դահլիճում Հրազդանի հոգևոր հովիվ քահանա Տեր Համազասպի կողմից հնչեցված խոսքից ու Տերունական աղոթքից հետո հանդիսատեսին ներկայացվեց հրազդանցիների համար լեգենդ դարձած հերոս Ս․ Նաղդալյանի կյանքն ու գործունեությունը։
Ներակայցվեց նրա «Իմ միջի սերը շատ է» գիրքը։ Միջոցառումն էլ՝ հենց այդպես էլ կոչվում էր։
Հուշ երեկոյին կենդանի երաժշտությամբ հանդես եկան սիրված երգիչներ Դավիթ Ամալյանը, Ալլա Լևոնյանը, Արսեն Սաֆարյանը, Անուշ Ավակյանը, Գևորգ Խուբլարյանը։ Միջոցառմանը ներկա էին հերոսի հարազատները , ընկերները, զինակից ընկերները, ովքեր իրենց խոսքում նշում էին, որ Սարգիսի ու նրա նման բոլոր հերոսներին իրենք բացակա չեն դնի։
Ներկա էին նաև Հրազդանի քաղաքապետարանի աշխատակիցներ, Հայաստանի գրողների միության ներկայացուցիչը, Հայաստանի գրողների միության Կոտայքի մարզային կառույցի ղեկավարը և այլ հյուրեր։
Սարգիսը ծնվել է Հրազդան քաղաքում 8-րդ ամսվա 8-րդ օրը ժամը 8-ին 8-րդ հիվանդասենյակում և, ի դեպ, ապրել է 8-րդ մասնաշենքում։ Եղել է շատ բանիմաց, խելոք, խելացի և հետաքրքրասեր երեխա։
1995 թ-ից սովորել է սույն` 13-րդ դպրոցում բարձր առաջադիմությամբ։
Դպրոցում փայլել է իր գիտելիքներով. մասնակցել է տարբեր առարկայական օլիմպիադաների և հասել մինչև հանրապետական փուլ՝ վերադարձել պատվոգրերով և գովասանագրերով։ Մասնակցել է ֆիզիկայի, մաթեմատիկայի, հայոց լեզվի, քիմիայի, մարդու իրավունք առարկաների օլիմպիադաներին, իսկ, ահա աշխարհագրություն առարկայի օլիմպիադայում 5-րդ դասարանում մրցել է 7-րդ դասարանի աշակերտների հետ և հանրապետական փուլում ստացել 1-ին տեղի պատվոգիր։ Դպրոցն ավարտել է կարմիր ատեստատով։
Խորին երախտագիությունը բոլոր ուսուցիչներին, հանձինս աշխարհագրության ուսուցչուհի Աննա Դավթյանին, հայոց լեզվի ուսուցչուհիներ Անժելա Մարկոսյանին և Հասմիկ Հարությունյանին։
2005 թ. դպրոցն ավարտելուց հետո անվճար ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Մարքետինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի «Մարքետինգ» մասնագիտությամբ։ Եղել է ուշիմ, համեստ, ընկերասեր, ուսանող։
2009-2011թթ. ծառայել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի Ստեփանակերտի «Ցոր» զորամասի կապի վաշտում, որից հետո տեղափոխվել է այլ վաշտ որպես գնդացրորդ։
2012-2018թթ. աշխատել է տարբեր հյուրանոցային համալիրներում որպես ադմինիստրատոր, ինչպես նաև մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` Սանկտ - Պետերբուրգ և հայրիկի հետ աշխատել տարբեր շինարարական կազմակերպություններում։
2018թ-ից մինչև պատերազմի սկիզբը աշխատել է Երևանի «The Alexander» հյուրանոցում։
Որտեղ էլ, որ աշխատել է, եղել է գործին նվիրյալ և մեծ պատասխանատվությամբ է կատարել իր գործը և ընկերական շրջապատում մեծ հարգանքի է արժանացել։ Պատերազմ մեկնելուց առաջ online անվճար ընդունվել և սովորում էր հայ - սլավոնական համալսարանի ծրագրավորում բաժնում։
Սարգիսը պատանեկան տարիներին հաճախում էր հոկեյի և ֆուտբոլի խմբակների։ Վերջերս նաև սիրում էր զբաղվել լողով։ Բաց չէր թողնում աշխարհի ոչ մի առաջնություն։ Սպորտի հանդեպ սերը ժառանգել է Սերոժ և Վազգեն պապիկներից։
Պաշտում էր շախմատը և շաշկին, անքուն գիշերներ է լուսացրել շախմատ խաղալով։ Դեռ 2,5 տարեկան էր, երբ կարողանում էր շարել շախմատի խաղաքարերը։ Այս խաղերի համար իր ներդրումն ունի Սերգեյ քեռին։
Բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրասիրությունը Կամո քեռիի շնորհքն է։
Պատմության, հայոց լեզվի և լայն աշխարհայացքի համար Սլավիկ քեռին է հիմք դրել։
Դեռ մանուկ հասակից, երբ տարեկից երեխաները խաղում էին դրսում, Սարգիսը խաղը կիսատ էր թողնում և գիրք էր կարդում։ 7-րդ դասարանում արդեն 3 անգամ ընթերցել էր Ալեքսանդր Դյումայի «Կոմս Մոնտե Քրիստո» գրքի 3 հատորները։ Սակայն նրա ամենասիրելի գիրքը «Կնքահայրն» էր և Աստվածաշունչը, որը ևս ընթերցել է մի քանի անգամ։ Նա իսկապես Աստծո զավակն էր, անգիր գիտեր յուրաքանչյուր էջը, որևէ տող գտնելիս չէր փնտրում, միանգամից բացում էր անհրաժեշտ էջը։ Գրքի հանդեպ սերը սերմանել է մայրիկը։
Մեր հերոսը սիրում էր նաև տարբեր ժանրերի ֆիլմեր նայել, ինչպես նաև երաժշտություն լսել` հաշվի չառնելով գիշերվա ժամը 4-ն է, 5-ը թե արդեն առավոտյան 6-ը...
Եվ, իհարկե, կիթառը...նվագել, լսել, երգել... Եվ անդադար... ուղղակի սիրում էր։ Նույնիսկ Շուշիում պատերազմական իրավիճակում գտավ մի կիթառ, որով նվագեց, կիթառը հասավ մեզ...իսկ ինքը...
Կիթառ նվագել սովորել էր հայրիկից։
Շնորհակալ ենք բոլորիդ ձեր ներդրած սիրո և գիտելիքի փոխանցման համար, որ այսօր ունենք մի հերոս, ում մասին կարելի է անդադար խոսել... խոսել... և խոսել...
Ինչպես հասկացաք այսքան հոբբիների մեջ առանձնանում էր ստեղծագործելը, Սիրում էր Արարատ լեռը պատկերել բոլոր տետրերում և բանաստեղծություններ գրելը, անսահման էր նրա մտքի թռիչքը... սիրում էր գրել առավետյան ժամը 5-ին, 6-ին,կամ գիշերը` 1-ին, 2-ին, 3-ին...
«Ի՞նչ գրեմ, Մուսա՜, Մեղեդի՞ երգի, նոտա՞, դե՜հ, ասա՜… Երբ գալուդ պահը, ինչպես ամեն բան, Հա-սու-նա-նա-լով, հասնելով է լոկ… Ի՞նչ երգեմ, Մուսա՛, Տու՛ր ինձ ելևէջ մի եղանակի, Սկիզբը ասա՜, Երբ եղանակն իմ դրսի աշունն է, Ու աշնան մեջ՝ Նա… Սրտիս շրշյունը, ա՜խ, այնքան թույլ է. Չգիտեմ՝ ուր է… Ես, որ չեմ լսում, ուր մնաց թե… Նա»:
Կռվի հենց 1-ին իսկ օրը՝ սեպտեմբերի 27-ին Հրազդանի զինկոմիսարիատից զանգեցին և հաջորդ օրը Սարգիսին կանչեցին և որպես պահեստազորային զորակոչվեց «Եղնիկներ», որտեղ մարտնչեց 28 օր, կռվեց, պայքարեց և փրկեց 50 հոգուց ավել մարդկային կյանք, զինակից ընկերները պատմում են, որ անօդաչու սարք է իջել հարևան դիրքի վրա, որից հետո Սարգիսն ասել է. « Տղե՛րք, երկրորդ օդային ուդառը մեր դիրքերի վրա է լինելու, դուրս եկեք խրամատից» ու 50 հոգուց ավել լսեցին զինվորի հրամանը ու փրկվեցին։
Կամ մյուս դեպքը, երբ ծառին հենված իր ընկերոջը զգուշացրել է, որ դիպուկահարների աչքի տակ է, սակայն ընկերը չի ընդունել և շարունակել է մնալ ծառին հենված։ Ու հենց այդ պահին Սարգիսը ընկերոջը քաշել և ընկել են գետնին, ու սկսվել է կրակահերթը ծառի վրա։
Եղնիկներից հետո կամավոր իջել է Շուշի, ասել է․ «Տղե՛րք, ե՛ս կգնամ..., ախր խի պիտի մեր Շուշին տանք ուրիշին, ախր իմ տատիկի անունն է խորհրդանշում...»։
Այստեղ մասնակցել է Շուշի-Քարինտակ-Սղնախ- Ավետարանոց հատվածի թեժ մարտերին, այստեղ ևս պնդել է, որ «Տղե'րք, ե՛ս կգնամ....» ու մարտերի ընթացքում միացել է հարձակողական- հետախուզական ջոկատին, և փոքրաթիվ ուժերով դիմակայել են հակառակորդի 10 և ավելի անգամ գերազանցող ուժերին։
Շուշիի պաշտպանության համար ճակատագրական այդ օրը՝ նոյեմբերի 2-ին, մարտական հերթական գործողությունն իրականացնելիս, 23 հոգանոց հետախուզական ջոկատը՝ հետմահու պարգևատրված ազգային հերոսներ Նարեկի և Թովմասի հրամանատարությամբ, բաժանվելով խմբերի, Սարգիսը 6 հոգու հետ միասին անտառապատ բարձունքի ձախ թևում դեմ առ դեմ (20-25 մ հեռավորության վրա) պայքարել է հակառակորդի 300 հոգանոց խմբի դեմ և կրակն ընդունել է իր վրա, որպեսզի զինակից ընկերները նահանջեն։
Նոյեմբերի 2-ից չունենալով ոչ մի տեղեկություն` 70 օր համարվել է անհայտ կորած։
Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։
Նույնիսկ Սարգիսի թվերն են մարգարեական... ծննդյան օրը 08.08.88, 4 հատ 8, որոնց գումարը 32 է, իսկ նա 32 տարեկան էր, հիմա նշում ենք 33-ը, Հիսուս Քրիստոսը ևս 33 տարվա կյանք ունեցավ, իր սիրելի Ալեքսանդր Մակեդոնացին նույնպես...
Սարգիսի թվերն այսքանը չեն...
զոհվել է 02.11.2020, պայմանական 40 օրը (21.02.2021, իրականը` 12.12.2021), գտել ենք 12.01.2021, հուղարկավորման 7-րդ օրը` 21.01.2021, նկատու՞մ եք բոլոր թվերը նույնն են, ինչ-որ մարգարեական թվեր են, ու ինքն էլ մի մարգարե էր, որ կատարեց իր առաքելությունը՝ անմահացավ հանուն հայրենիքի, մի մարգարե, ով ապրել է մեր կողքին ու չենք հասկացել ...
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 342+
342+