211652_close_icon
views-count1344 դիտում article-date 17:21 09-08-2021

Քննիչ հանձնաժողովը բացառապես ընդդիմության համար նախատեսված գործիք է, իշխանությունն այն կարող է օգտագործել պատերազմի իրական մեղավորներին թաքցնելու համար. Արթուր Վանեցյան. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կառուցողական աշխատանքի մասին խոսքերով չի կարելի դատողություններ անել, կամ առաջակել կառուցողական լինել, ինչպես անում է իշխանւթյունը:  Մենք տեսանք, թե այս մեկ շաբաթվա ընթացքում ինչպես է իրեն պահում իշխանությունը, հենց ստանում է անհարմար հարց, ուղղակի չի պատասխանում  այդ հարցին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, փոխանցում է Tert.am-ը։

Վերջինիս կարծիքով` այս խորհրդանում հնարավոր չէ խոսել կառուցողական աշխատանքի մասին:

«Քննիչ հանձնաժողովն իշխանության գործիքը չէ, դա բացառապես ընդդիմության համար նախատեսված գործիք է։ Այն բացի քաղաքական եզրակացություն անելուց, որևէ այլ իրավասություն չունի: Քննիչ հանձնաժողովը պետք է օգտագործի ընդդիմությունy` իրեն հուզող հարցերի պատասխանները ստանալու համար: Եթե իշխանությունն է խոսում քննիչ հանձաժողովի մասին, նշանակում է ապաշնորհ է և չի կարողանում օգտագործել իրեն տված լծակները և նպատակ ունի թաքցնել պատերազմի իրական մեղավորներին»:

Անդրադառնալով այն հարցին, որ մինչև այժմ Արտաքին գործերի նախարարությունը չունի նախարար, Վանեցյանը նշեց. «Այս իշխանությունները ոչ թե ինքնիշխան Հայաստանի շահն են առաջ տանում, այլ ցանկանում են հաճոյանալ այլ երկրների, գերտերությունների շահերին: Երկրորդ պատճառն այն է, որ այս իշխանությունները չունեն կադրային ռեզերվ և չեն կարողանում այդ կարևորագույն պաշտոնի համար ընտրել թեկնածու»։

Վանեցյանի կարծիքով՝ մի շարք առանցքային հանձնաժողովների ղեկավարումը չհանձնվեց ընդդիմությանը, քանի որ իշխանություններին դա պետք է գալու բարդ որոշումներ կայացնելու և քաղաքական նպատակները իրականցնելու համար:

Անդրադառնալով իր նկատմամբ առաջադրված՝ Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձի մեղադրանքին, Վանեցյանն ասաց. «Նոյեմբերի 9-ից հետո ինձ ձերբակալեցին, դիմեցին դատարան՝ կալանավորելու միջնորդությամբ, բայց դատարանը չբավարարեց՝ հիմնավոր կասկածի բացակայության պատճառով։ Գործը հարուցված է, ես երկու քրեական գործերով ունեմ մեղադրյալի կարգավիճակ, բայց արդեն անցել է 7-8 ամիս, եւ որեւէ անգամ որեւէ քննչական գործողության ինձ չեն հրավիրել։ Մեղադրող կողմն ընդունել է, որ հրապարակած տեսանյութը մոնտաժված է»։

Վանեցյանը բոլոր մեղադրանքները «աբսուրդի ժանրից» որակեց և չբացառեց, որ այս հարցազրույցից հետո իրեն սկսեն նորից կանչել քննչական մարմիններ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր