1479 դիտում
21:14 09-08-2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է կանաչ տեխնոլոգիաներ կիրառող շինարարական ընկերություն
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի հետ օգոստոսի 9-ին այցելել է «Արտկոն» ՓԲԸ՝ ծանոթանալու ընկերության գործունեությանը։ Ընկերությունը գործում է մոդուլային շինարարության ոլորտում և կիրառում է միջազգային փորձի վրա հիմնված առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք նվազագույնի են հասցնում բնապահպանական ռիսկերը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Արտկոն» ՓԲԸ փոխտնօրեն և բաժնետեր Թերեզա Կարապետյանի և ընկերության խորհրդի անդամ, փոխտնօրեն Արտյոմ Թադևոսյանի ուղեկցությամբ Վահան Քերոբյանը և Նարեկ Տերյանը շրջել են ընկերության տարածքով, ծանոթացել գործարանի աշխատանքի ընթացքին և հեռանկարային հնարավորություններին։
«Այնուհետև, նախարարին է ներկայացվել ընկերության կողմից նախաձեռնած, իր գաղափարով և լուծումներով յուրահատուկ, շինարարությունում կանաչ տեխնոլոգիաների կիրառման ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում ստեղծել շինարարական hանգույց (կլաստեր)։ Վերջինս նոր հնարավորություններ կընձեռի ոլորտի պրոֆեսիոնալներին շինարարական կանաչ տեխնոլոգիաների կիրառման հարցում։ Մասնավորապես, մեկ վայրում հասանելի կլինեն շինարարական-նորարարական տեխնոլոգիական բազմաթիվ լուծումներ և ոլորտի պրոֆեսիոնալներին կառաջարկվեն շինարարական նախագծերի արդյունավետ իրականացման մի շարք հնարավորություններ։ Միմյանց փոխլրացնող և աջակցող ծառայությունների ու տեխնոլոգիական լուծումների համադրման արդյունքում կբարելավվեն շինարարական աշխատանքների չափանիշները, ինչը կնպաստի ոլորտում տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ խոսելով առաջիկա նախաձեռնությունների մասին՝ ընկերության ղեկավարությունը նշել է, որ դրանց իրականացման հարցում առանցքային է պետության հետ երկարաժամկետ համագործակցությունը։ Մասնավորապես, քննարկվել են կառավարության նոր ծրագրով նախատեսված հիվանդանոցների, դպրոցների, մանկապարտեզների և ինդուստրիալ պարկերի կառուցման աշխատանքներում ընկերության մասնակցության հնարավորությունները՝ շինարարական աշխատանքների օպտիմալացման և արդյունավետության բարձրացման նպատակով։ Նախարար Վահան Քերոբյանն էլ իր հերթին ներկայացրել է կառավարության մի շարք նախագծեր, որոնց իրականացման աշխատանքներին, հետաքրքրության դեպքում, ընկերությունը կարող է մասնակցել։ Կողմերը քննարկել են համագործակցության և համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները, այդ թվում՝ ընկերության կողմից արտադրվող մոդուլային սառնարանների հնարավոր կիրառումը գյուղատնտեսության մեջ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկացմամբ՝ նմանատիպ համագործակցության շրջանակում հնարավոր կլինի կրճատել ինչպես շինարարական աշխատանքների տևողությունը, այնպես էլ անհրաժեշտ ռեսուրսները։ Ողջունելով ընկերության նորարարական գաղափարները և պատրաստակամությունը մասնակցել կառավարության ծրագրերի իրականացմանը՝ Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում հնարավոր օժանդակություն ցուցաբերել համատեղ նախագծերի իրականացման ողջ ճանապարհին։ Նա նաև հավելել է, որ, ընկերության կողմից շինարարական աշխատանքների իրականացման դեպքում, պետությունը կաջակցի անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման հարցում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1159 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)
1462 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ