211652_close_icon
views-count2199 դիտում article-date 16:07 11-08-2021

Դադարեցվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ Լևոն Գալստյանի և Մերուժան Տեր-Գուլանյանի լիազորությունները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով դադարեցվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ Լևոն Գալստյանի Մերուժան Տեր-Գուլանյանի լիազորությունները:

Վարչապետի որոշումները հրապարակվել են ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

Մերուժան Տեր-Գուլանյանը Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ էր 2011 թվականի մարտից:

Լևոն Գալստյանը Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ էր  2016 թվականի հոկտեմբերի 1-ից:

Նմանատիպ նյութեր