211652_close_icon
views-count2186 դիտում article-date 15:38 15-10-2021

Վարչապետը որոշումներ է ստորագրել. Վասակ Դարբինյանը և Վարուժան Օլքինյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել Վասակ Դարբինյանին և Վարուժան Օլքինյանին Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝

Վարուժան Օլքինյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով»,– ասվում է վարչապետի որոշման մեջ։

«Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝ Վասակ Դարբինյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով»,– ասվում է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։

Նմանատիպ նյութեր