2109 դիտում
18:04 11-08-2021
Դատավորը որոշել է միջամտել ԱԺ բնականոն գործունեությանը․ հրավիրում ենք ԲԴԽ ուշադրությունը.«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարությունը
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել․ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշում է կայացրել բերման ենթարկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Գևորգյանին:
Նորություն չէ, որ վերջին երեք տարիների ընթացքում իրավական ամենաթողության նոր բարձունքներ գրավելը բնորոշ է այս իշխանություններին: Դրանց թվին է դասվում նաև Ազգային ժողովի մեր երկու գործընկեր պատգամավորների` մինչ օրս կալանավորված մնալը: Սահմանադրության 94-րդ հոդվածը երաշխավորում է պատգամավորի ներկայացուցչական մանդատը:
Նշվածն ուղղակի պարտականություն է նախատեսում Ազգային ժողովի պատգամավորների համար` իրենց կարգավիճակից բխող: Նույն դատավորը օգոստոսի 3-ին հարգելի էր համարել Ազգային ժողովի նիստերին մասնակցելու պայմաններում պատգամավորի բացակայությունը, բայց նույն իրավական պայմաններում` Ազգային ժողովի ձևավորման` Սահմանադրության ուժով գումարվող և դեռ շարունակվող նիստերի պայմաններում, դատավորն ամբողջովին հակառակ մոտեցում է որդեգրում:
Նման վարքագծով, փաստացի, դատավորը որոշել է միջամտել Ազգային ժողովի բնականոն գործունեությանը և հենց պատգամավորի ներկայացուցչական մանդատին, ինչն իրավական որևէ գործընթացի հետ աղերս չի կարող ունենալ:
Հրավիրում ենք Բարձրագույն դատական խորհրդի ուշադրությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի վարքագծին:
Հարկ ենք համարում ընդգծել, որ Արմեն Գևորգյանը մշտապես պահպանել է հարգանքը դատարանի նկատմամբ, և ցանկացած հանգամանք նախապես պատշաճ կերպով տեղեկացվել է դատարանին»։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
706 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
727 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»