51002 դիտում
22:44 11-08-2021
Արտակարգ դեպք՝ Երևանում. «Նիկոլ Դուման» ձուլարանի թիթեղյա և երկաթյա տանիքը քամին պոկել ու շպրտել է բազմաբնակարանային շենքի վրա. օպերատիվ են գործել միայն փրկարարները, թաղապետարանին էլ, 2 ժամ է, սպասում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններում ուժեղ քամին պոկել է Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցում գործող «Նիկոլ Դուման» ձուլարանի թիթեղյա ու երկաթյա տանիքը՝ իր ամրաններով ու շպրտել է Արցախի 23/8 բազմաբնակարանային շենքի վրա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են միայն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, սակայն փրկարարները ոչինչ չեն կարողացել անել, քանի որ այն հեռացնելու համար պետք է հատուկ խումբ ժամանի Էրեբունու թաղապետարանից։
Տանիքի պոկվելու հետևանքով երկաթյա ձողերը վնասել են բնակչի տան պատերը, պատշգամբի դուռը։ Քամին պոկել է մոտ 300 քմ տարածքի թիթեղյա և երկաթյա տանիքը։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Դեպքը, երբ եղավ, ժամը 8-ին զանգել ենք էրեբունի թաղապետարան, խոստացան, որ կարճ ժամանակում կգան, բայց ժամը 10-ն է, դեռ չկան։ Չգիտենք՝ սպասե՞նք, թե՞ մենք մեր դարդին դարման անենք։ Համատիրություն ունենք, համատիրության ղեկավարն էլ օպերատիվ ժամանել է, բայց նա այդքան ֆինանսական միջոցներ չունի, որ էս խնդիրը լուծի։ Միակ սփոփանքը նա է, որ մարդկային կորուստներ չունենք, բայց ուզում ենք հավատալ, որ թաղապետարանն ու Երևանի քաղաքապետարանը միջոցներ կձեռնարկեն ու խնդիրը կլուծեն»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+