211652_close_icon
views-count53625 դիտում article-date 14:32 06-03-2023

Արտակարգ իրավիճակ Արմավիր քաղաքում․ քամին 2-հարկանի շենքի թիթեղյա տանիքը ամբողջությամբ պոկել ու շպրտել է․ ժամանել են Արմավիրի մարզպետը, մարզի ոստիկանապետն ու քաղաքապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Արմավիր քաղաքում Երևանյան փողոցում 2-հարկանի շենքի թիթեղյա տանիքը ամբողջությամբ քամին պոկել ու շպրտել է։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն ճանապարհն ամբողջությամբ փակվել է և տանիքի թիթեղի ընկնելու հետևանքով վնասվել է նաև երկաթյա հսկայական գովազդային վահանակն ու մասամբ վնասվել է նաև փողոցում կայանված VAZ 2107 մակնիշի ավտոմեքենան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, Ոստիկանության Արմավիրի բաժնի պետը։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ 

Տեղում ծառայություն են իրականացրել նույն վաշտի ավագ տեսուչներ Հայկ Դարբինյանն ու Արմեն Գրիգորյանը։ 

Ժամանել են նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ու Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։ 

Այս պահին տեղում աշխատում են ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, ովքեր քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով ուղղել են ընկած տանիքի երկաթե թիթեղը ու էլեկտրական սղոցներով մասնատում են այն, որպեսզի ճանապարհը բացվի։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 276+
276+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր