211652_close_icon
views-count2273 դիտում article-date 13:24 13-08-2021

Անտառային հողերի ապօրինի դուրսբերման գործով նյութերն ուղարկվել են դատախազություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզի, Գուգարք համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են «Դորոժնիկ» ՍՊԸ-ի կողմից անտառային հողերի ապօրինի դուրսբերում։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ 215,67 խմ ծավալով հողի ապօրինի դուրսբերման հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է ավելի քան 2 միլիոն ՀՀ դրամ։

Գործի նյութերն ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն։

Նմանատիպ նյութեր