1825 դիտում
10:07 16-09-2021
Չարաշահման դեպքեր սոցապնախարարության ՊՈԱԿ-ներում. նյութերն ուղարկվել են դատախազություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ հաշվեքննիչ պալատը Հայաստանի գլխավոր դատախազություն նյութեր ուղարկելու մասին որոշում է կայացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող ՊՈԱԿ-ներում՝ «Երեւանի մանկան տուն» եւ «Ձորակ» հոգեկան առողջության կենտրոններում ստուգումներ է իրականացրել ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ:
Պարզվում է՝ ստուգման ընթացքում առերեւույթ հանցագործության տարրեր են հայտնաբերվել, որոնց վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:
Մեզ հայտնի դարձավ, որ «Երեւանի մանկան տուն», «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն ՊՈԱԿ-ների համար նախարարության կողմից կենտրոնացված կարգով անցկացված սննդամթերքի, ծխախոտի, հանդերձանքի եւ անկողնային պարագաների, տնտեսական, սանհիգիենիկ ու մաքրիչ նյութերի եւ վառելիքի գնումների գործընթացների արդյունքում հրապարակված պատճենահանված արձանագրությունները, ինչպես նաեւ այդ գնումների գործընթացների գնահատման հանձնաժողովներում ներգրավված ՊՈԱԿ-ների ներկայացուցիչների գրավոր տեղեկություններն են ուղարկել գլխավոր դատախազություն, ինչից հետո Հաշվեքննիչ պալատը պետք է շարունակի ստուգումները տվյալ ընկերություններում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
2273 դիտում
13:24 13-08-2021
Անտառային հողերի ապօրինի դուրսբերման գործով նյութերն ուղարկվել են դատախազություն
2719 դիտում
18:22 04-03-2020
Սոցապնախարարության 8 պաշտոնյայի վերաբերյալ քրգործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան. ՔԿ
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը