1500 դիտում
13:50 13-08-2021
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը օգոստոսի 12-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիին: Այս մասին հայտնում են նախարարությունից։
Նախարար Տիգրան Խաչատրյանը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Ասիական զարգացման բանկը Հայաստանի կառավարության հետ ունի տարբեր ուղղություններով համագործակցության ծրագրերի լայն բովանդակություն: Նախարարը նշել է՝ Հայաստանի ֆինանսների նախարարությունում շահագրգիռ են, որ կառավարության կողմից իրականացվող տարբեր ծրագրերը ունենան որակյալ բովանդակություն և արդյունավետ ծառայեն տնտեսության զարգացման գործին:
Տիգրան Խաչատրյանը նաև համոզմունք է հայտնել, որ ԱԶԲ-ի հետ համագործակցությունը կնպաստի կառավարության նոր ծրագրի շրջանակում տարվող աշխատանքներին և դրաց իրականացմանը:
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատին նախ շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, այնուհետև փոխադարձ պատրաստակամություն հայտնել շարունակել աշխատել միասին: Հանդիպմանը մասնակիցները քննարկել են տարբեր ոլորտներում ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի և հետագա համագործակցությանն ուղղված հարցեր:

Նմանատիպ նյութեր
2642 դիտում
15:19 16-11-2018
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
1189 դիտում
21:12 05-12-2018
Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալին
Այս բաժնից
667 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
709 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
700 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են