211652_close_icon
views-count70567 դիտում article-date 16:58 13-08-2021

Արտակարգ դեպք Էջմիածնում․ դանակահարել են Փոթորիկ անվամբ 21-ամյա երիտասարդին․ նա հիվանդանոցում ասել է, որ վայր է ընկել․ ոստիկաններն էլ նրան խոցելու մեջ որոնում են 23-ամյա «Կայծակին»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 12-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած դանակահարության փաստով։

Այդ օրը ժամը 21։05-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած վերք, ձախ ազդրի և աջ հետ ականջային շրջանի կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի, բաժնի պետի օպեր գծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն իրենց ասել է, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով։ 

Վաղարշապատի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Փոթորիկ Մ․-ն է։

Մինչ բժշիկները պայքարում էին նրա կյանքի համար, Վաղարշապատի ոստիկանները, համագործակցելով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հետ, այնուհետև՝ վերջինից ստացված օպերատիվ տվյալներով պարզում են, որ Փոթորիկի հայտնած տեղեկությունները «քամի» են։ Նա նույն օրը, ժամը 20։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մ․ Խորենացի փողոցում վիճաբանություն է ունեցել Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Կարեն Ա․-ի հետ, որի ժամանակ էլ Կարեն Ա-ն, ով ընկերական շրջապատում հայտնի է «Կայծակ» մականվամբ, իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Փոթորիկ Մ-ին։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Կարեն Ա․-ին և հանցագործության գործիք՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր