65958 դիտում
21:36 13-08-2021
Երևանում վթարի է ենթարկվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի որդին, ում մասին 2020 թվականի հունիսին նախարարը ֆեյսբուքյան իր էջում ստատուս էր գրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Աճառյան փողոցից դեպի Ծարավ Աղբյուր փողոց հատվածում՝ արագաչափի մոտ, բախվել են Գևորգ Դումանյանի վարած Mercedes մակնիշի, Արտյոմ Հայրապետյանի վարած Toyota մակնիշի և Թելման Աթանյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։
Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Գ. Դումանյանը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի տղան է։
Ի դեպ, 2020 թվականին նախարար Վ. Դումանյանը ֆեյսբուքյան իր էջում ստատուս էր գրել այն մասին, որ իր որդին՝ Գ. Դումանյանը, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի գերազանց առաջադիմությամբ ուսանող, հրաժարվել էր տարկետման իրավունքից, կամավոր մեկնել պարտադիր զինվորական ծառայության, ուսումնական զորամասում հաջողությամբ հանձնել էր բոլոր քննությունները, ստացել առաջին զինվորական կոչումը, մասնագիտական որակավորման կարգը և մեկնել ծառայության հիմնական զորամաս։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+