5092 դիտում
17:41 16-08-2021
Մերձավանի համայնքապետի կողմից առերեւույթ կատարված չարաշահումների առթիվ հարուցված քրգործն ընդունվել է ՔԿ–ի վարույթ
2021թ. հուլիսի 18-ին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին է ստացվել էլեկտրոնային հարթակի միջոցով ՀՀ գլխավոր դատախազությանը հասցեագրված դիմումն այն մասին, որ Մերձավան համայնքի ղեկավարը, անշարժ գույքի նկատմամբ առանց պետական գրանցման շրջանակներում, նույն համայնքի բնակիչներ չհանդիսացող մի խումբ անձանց, որոնց մեջ եղել են նաեւ անչափահասներ, տրամադրել է կեղծ քաղվածքներ այն մասին, թե իբր հողերի սեփականաշնորհման ժամանակ Մերձավանի տարածքում անհատույց ստացել են հողամասեր:
Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեի Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2007-2008թթ.-ի ընթացքում Մերձավան համայնքի ղեկավարը մի շարք քաղաքացիների անվամբ կեղծ քաղվածքներ է տրամադրել այն մասին, որ վերջիններս Էջմիածնի շրջանային խորհրդի գործկոմի որոշմամբ Մերձավան համայնքի Արցախի թաղամասում ստացել են տնամերձ հողամասեր, մինչդեռ պարզվել է, որ իրականում նման որոշում չկա, առկա է արձանագրություն, որում նշված համայնքի սեփականությունից օգտված քաղաքացիների անուններով հողհատկացումներ չի հայտնաբերվել:
Դեպքի առթիվ 2021թ. օգոստոսի 13-ին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին եւ 325-րդ հոդվածի 1-ին մասերով, որը օգոստոսի 16-ին նախաքննություն կատարելու նպաաակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին եւ ընդունվել վարույթ:
Կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր
1524 դիտում
12:26 13-02-2015
Հարկադիր կատարողների կողմից պաշտոնեական անփութության դեպքով հարուցված քրգործն ընդունվել է վարույթ
Այս բաժնից
910 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
931 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»