211652_close_icon
views-count2438 դիտում article-date 23:59 16-08-2021

Սանդրո Շվարց. Զախարյանն ու Տյուկավինը իրենց տարիքի համար հիանալի են խաղում

Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Սանդրո Շվարցը մեկնաբանել է ակումբի չորս խաղացողի՝ Ռուսաստանի հավաքական հրավիրելը:
 
«Կարծում եմ, որ նրանք բոլորն են առաջնության մեկնարկում իրենց խաղով վաստակել են այդ հրավերը: Զախարյանի մասին շատ են խոսում. նա իսկապես իր տարիքի համար հիանալի ֆուտբոլ է ցուցադրում, ինչպես և Տյուկավինը:
 
Դանիիլ Ֆոմինը «Դինամոյի» խաղային համակարգում կարևոր ֆուտբոլիստ է, հիմա նա նաև առաջնության լավագույն ռմբարկուներից մեկն է:
 
Դենիս Մակարովը վերջերս է միացել մեզ, սակայն մենք հասկանում էինք, որ ձեռք ենք բերում հավաքականի պոտենցիալ խաղացողի: Նա իր դիրքում այժմ իսկապես Ռուսաստանում լավագույններից մեկն է», ասել է Շվարցը:

Նմանատիպ նյութեր