211652_close_icon
views-count44401 դիտում article-date 15:47 08-07-2024

Լարված իրավիճակ՝ Երևանում. Ազատության պողոտայում նախկին քաղաքապետեր Երվանդ Զախարյանն ու Հայկ Մարությանը «բացեցին դшգшղը», կառուցապատողն էլ մեխում է մեխը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 8-ի առավոտյան, լարված վիճակ էր Ազատության պողոտայում։ Ազատություն 12/2 շենքի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիայի էին դուրս եկել։ Պատճառը նոր կառուցվող շենքն է, որին իրենք դեմ են։ Իսկ այդ շենքի շինարարության մեկնարկը տալու համար մեծ թվով ոստիկաններ են առավոտյան եկել։ Բնակիչներն ասում են՝ գործընթացը խախտումներով է իրականացվում։ Վիճակը ժամանակ առ ժամանակ լարվում էր քաղաքացիների ու ոստիկանների միջև, անգամ քաշքշուկ է եղել։  Հավաքվածները նշել են, որ դիմումներ են ներկայացրել, ահազանգել են քաղաքապետարան, դատախազություն, քաղաքաշինության կոմիտե։ Ու մինչև իրենք պատասխանի են սպասում, կառուցապատողը որոշել է գործի անցնել։

Ըստ քաղաքացիներին հասած տեղեկությունների՝ այդ տարածքում բժշկական կենտրոն է կառուցվելու։

Ոստիկանության ներկայացուցիչը բնակիչներին հայտնել է, որ կառուցապատողի հետ հանդիպում կկազմակերպեն։ Քաղաքացիներն էլ իրենց հուզող հարցերի պատասխանները կստանան։ Բնակիչներն էլ վճառական են տրամադրված, ասում են՝ որևէ կերպ չեն թողնելու շինաշխատանքների իրականացումը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր