211652_close_icon
views-count1801 դիտում article-date 20:39 17-08-2021

Գյումրիում ավագանու հերթական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 17-ին․ Շիրակի մարզպետի որոշումը

Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու  հերթական ընտրություն նշանակելու մասին որոշում է ստորագրել Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 28-Ա որոշման 1-ին կետը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու  հերթական ընտրությունը՝ համամասնական ընտրակարգով նշանակել 2021 թվականի հոկտեմբերի 17-ին։

2․Սույն որոշումն ուղարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով, Հայաստանի Հանրապետության ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, Հայաստանի Հանրապետության թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրիի համայնքապետարան»,- ասված է Շիրակի մարզպետի որոշման մեջ։

Նմանատիպ նյութեր