73131 դիտում
23:36 17-08-2021
Հայտնաբերվել է Լոռու մարզում՝ Մարց-Լորուտ գյուղամիջյան ճանապարհին ոստիկանության ավտոմեքենան հրկիզողը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 16-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է Լոռու մարզի բնակիչ՝ 57-ամյա Մհեր Ս-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է օգոստոսի 15-ին Լոռու մարզում՝ Լորուտ-Մարց ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում կայանված ոստիկանության Թումանյանի բաժնի հաշվեկշռում գրանցված ոստիկանական համարանիշներով ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան հրկիզելու մեջ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս, որպես կասկածյալ, հրավիրվել է ոստիկանություն, որտեղ էլ խոստովանել է, որ ինքն է կատարել այդ արարքը և մանրամասնել՝ ինչպես։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա հայտնել է, որ իր վարած ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրել է պլաստմասե տարայի մեջ գտնվող բենզին, այն լցրել է լաթի կտորի վրա, ապա ոստիկանության ՎԱԶ 22106 մակնիշի ավտոմեքենայի մեջ նետել, ինչի պատճառով էլ ավտոմեքենան հրկիզվել է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Մհեր Ս-ն տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ոստիկանության բաժիններից մեկի ձերբակալվածների պահման վայր։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 14-ին արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 21։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Մարց-Լորուտ միջգյուղական ավտոճանապարհին՝ անտառային հատվածում, ավտոմեքենա է գլորվել անտառը։
Մինչ դեպքի վայր կժամանեին ԱԻն ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից, նշված վայրից «Ալավերդի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 2 դի։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ըստ նախնական տեղեկությունների՝ Ford Transit մակնիշի առանց համարանիշի, մեծ փայտանյութով՝ հաստաբուն կոճղերով, բարձված ավտոմեքենան Մարց-Լորուտ միջհամայնքային ճանապարհով անցնելիս էր եղել, երբ այդ վայրում ոստիկանական ստուգիչ անցակետում ծառայություն կատարող ոստիկանները կանգնեցրել էին առանց համարանիշի այդ Ford-ը, քանի որ նկատել էին, որ այն անտառից էր դուրս եկել և ունեցել էին կասկածներ, որ հնարավոր էր՝ ավտոմեքենան բարձված լիներ փայտով, սակայն Ford-ի վարորդը չէր ենթարկվել ոստիկանների «կանգ առ» պահանջին և էլ ավելի էր սկսել արագ վարել ավտոմեքենան, որպեսզի շուտ հեռանար ոստիկանների տեսադաշտից։
Ոստիկանները սկսել էին հետապնդել և մի քանի անգամ ոստիկանական Վիլիսի լուսային և ձայնային ազդանշաններով հետապնդել էին Ford-ը և բարձրախոսով հրահանգել էին, որպեսզի նա ենթարկվեր ոստիկանների «կանգ առ» պահանջին։ Մի քանի կիլոմետր անցնելուց հետո Ford-ը կորել էր ոստիկանների տեսադաշտից, ու նրանք սկսել էին որոնել կասկածելի ավտոմեքենան։ Հասնելով արդեն Լորուտի վարչական տարածք՝ նկատել էին, որ ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել անտառում՝ բախվելով ծառին։
Դեպքի մասին տեղեկացրել էին ոստիկանության նրանց գործընկերներն ու Ալավերդու հիվանդանոցի բժիշկներն ու Ալավերդու հրշեջ-փրկարարական ջոկատը։ Արդեն տեղում հայտնաբերվել էին մահացած տղամարդու 2 մարմին։
Մինչ կժամանեին օպերատիվ խմբերը, մի խումբ անձինք հարձակվել էին ոստիկանւթյան աշխատակիցների վրա, քարերով, փայտերով վնասվածքներ պատճառել նրանց, ապա կասկածելով, որ եթե ոստիկանները չհետապնդեին Ford Transit-ը, ապա այն վթարի չէր ենթարկվի, ոստիկանական «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան բրթեել-գցեել էին անտառը՝ այն վերածելով մետաղե ջարդոնի։
Նշված վայրից մոտ 1.5-2 կմ հեռավորության վրա այս անգամ արդեն հարձակման էր ենթարկվել դեպքի վայր շտապած ոստիկանության ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան, որտեղ նույնպես ծեծի էին ենթարկվլ ոստիկանները, ապա քարերով կոտրել էին ավտոմեքենան և հրկիզեել։
Նշված վայր էին ժամանել Ալավերդու հրշեջ-փրկարարները, ովքեր մարել էին ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել էր մոխրակույտի։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին, որ միջադեպի հետևանքով կային նաև վիրավորներ, ովքեր տեղափոխվել էին «Ալավերդի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՀՀ ոստիիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակության մեծ թվով ոստիկաններ՝ գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ։
Ոստիկանական ուժեղացված ծառայություն էր իրականացվել ոչ միայն Ալավերդի քաղաքում, այլև Լորուտ գյուղում, քանի որ կային կասկածներ, որ անօրինական ձևով անտառահատման ու ոստիկանական օրինական պահանջին չենթարկված, ապա վթարի ենթարկված մահացածների հարազատներն այդ գյուղից են։
Դեպքի վայր էին ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ մարզի քննչական վարչության պետ Սահակ Մկրտչյանի և 2 տեղակալների գլխավորությամբ։
Տեղում աշխատել էին նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի փորձաքրեագետները, հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանի գլխավորությամբ։ Ուժեղացված ծառայության էին անցել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին, 2-րդ դասակների ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 224+
224+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
64610 դիտում
16:26 01-05-2017
Ողբերգական դեպք Լոռու մարզում. Լորուտ գյուղում հոսող Մարց գետից դուրս է բերվել 15-ամյա տղայի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
82193 դիտում
11:38 06-07-2019
Ողբերգական դեպք Լոռու մարզում․ փայտով բարձված ГАЗ 66-ը Լորուտ գյուղում վթարի է ենթարկվել․ կա 1 զոհ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ