211652_close_icon
views-count64616 դիտում article-date 16:26 01-05-2017

Ողբերգական դեպք Լոռու մարզում. Լորուտ գյուղում հոսող Մարց գետից դուրս է բերվել 15-ամյա տղայի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լորուտ գյուղում հոսող Մարց գետում երեխա է ջրահեղձ եղել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Թումանյանի հրշեջ-փրկարարները, քաղաքացիներն իրենց ուժերով գետից դուրս են բերել Լոռու մարզի Շամուտ գյուղի բնակիչ՝ 15-ամյա Էդգար Քոչարյանի դին։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ ավագ քննիչ Արարատ Ուլուխանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գյուղ են ժամանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան եղել է ընտանիքի անդամների հետ և «Ղազոյան» աղբյուրի մոտ նշելիս են եղել օրվա խորհուրդը՝ ժողովրդի լեզվով ասած՝ «մայովկայի են եղել»։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր