211652_close_icon
views-count9986 դիտում article-date 11:41 18-08-2021

Մաքսատուրքերի բարձրացումից հետո ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների քանակն էականորեն նվազել է

Ոչ ԵԱՏՄ անդամ  երկրներից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումից հետո 2021 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում երրորդ երկրներից ներմուծվել է 2810 թեթև մարդատար մեքենա, որից գանձվել է 5 մլն 314 հազար 330 դրամ:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, այս մասին հայտնեցին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:

Ըստ ՊԵԿ տվյալների` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան էր ներմուծվել 5721 հատ մեքենա, որից գանձվել է 4 միլիոն 890 հազար 76 դրամ:

Հիմնականում մեքենաները ներմուծվել են ԱՄՆ-ից, Ճապոնիաից, Չինաստանից, Կանադայից, Գերմանիաից, Վրաստանից և ԱՄԷ-ից:

2020 թվականից սկսած՝ ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը բարձրացվել էին և համապատասխանեցվել ԵԱՏՄ հավաքական մաքսային վճարներին:

Նմանատիպ նյութեր