2529 դիտում
15:42 18-08-2021
Շիրակի մարզի Բավրա գյուղի մոտ դարձյալ երկրաշարժ է գրանցվել
Օգոստոսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 13:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 09:41-ին ) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.93⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Շիրակի մարզի Սարագյուղ և Բավրա գյուղերում` 3 բալ ուժգնությամբ։
Հիշեցնենք, որ վերջին օրերին այս հատվածում գրանցվել էին 2 այլ երկրաշարժեր, որոնցից մեկին 70 հետցնցում է հաջորդել։

Նմանատիպ նյութեր
27514 դիտում
08:25 04-05-2022
Բավրա գյուղի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումներն զգացվել են Շիրակի և Լոռու մարզերի որոշ բնակավայրերում
Այս բաժնից
1105 դիտում
20:14 18-01-2025
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը
877 դիտում
18:57 18-01-2025
Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարnւթյան իրավունքները. Amnesty International