1613 դիտում
19:53 20-08-2021
Եվրոպայի պատանեկան առաջնություն. Հայ ձյուդոիստները երկու մեդալ նվաճեցին
Ռիգայում երեկ ավարտվեց Եվրոպայի ձյուդոյի պատանեկան հերթական առաջնությունը:
Հայաստանը ներկայացրել էր ինը մարզիկ: Առավել հաջող հանդես եկան Երևանի պետական մարզական օլիմպիական քոլեջի մարզիչ Վահե Թորոսյանի անձնական աշակերտները: Նրանցից Արտակ Թորոսյանը / 66 կգ / բոլորից շատ հաղթանակներ տոնեց, գրավեց երրորդ տեղը և պարգևատրվեց բրոնզե մեդալով:
Մրցանակային հինգերորդ տեղը գրավեց Գոռ Կարապետյանը / 81 կգ / :
Առաջիկա սեպտեմբերի 9 - 12 –ը, Լյուքսեմբուրգում իրենց հարաբերությունները կորոշեն Եվրոպայի երիտասարդ ձյուդոիստները: Հավաքականի ավագ մարզիչ, գյումրեցի Դավիթ Խաչատրյանը նախապես որոշել էր մրցավայր ուղեկցել չորս մարզիկի: Վերջնական կազմը կհրապարակվի մրցաշարի մեկնելու նախօրերին:
Նմանատիպ նյութեր
2865 դիտում
15:55 15-05-2017
Հայաստանի ձյուդոիստները Եվրոպայի գավաթի փուլում երկու բրոնզե մեդալ նվաճեցին
7350 դիտում
23:06 17-07-2017
Ձյուդոիստները երկու բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկությունում
1527 դիտում
22:35 21-07-2016
Եվրոպայի առաջնությունում պատանի ըմբիշները նվաճեցին ևս մեկ ոսկե և երկու արծաթե մեդալ
Այս բաժնից
2221 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2875 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2401 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում