56474 դիտում
21:31 21-08-2021
Արտառոց դեպք Կոտայքի մարզում. Հրազդանի «գաի» պոստի մոտ Hyundaի-ի շարժիչի հատվածից դուրս եկող գոլորշին վարորդի մոտ հրդեհի տպավորություն է թողել. նա զանգահարել է 911. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 13:10-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ նախկին Ճանապարհային ոստիկանության անշարժ հենակետի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 43 կմ հատվածի ձախակողմյան գոտում, 50-ամյա Արմեն Հովհաննիսյանին պատկանող Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածից դուրս եկող գոլորշին հրդեհի տպավորություն է թողել, ինչի համար էլ ահազանգել են 911:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտեմեքենան և կատարել շարժիչի հովացման աշխատանքներ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+