29359 դիտում
23:39 16-01-2023
Արտակարգ դեպք՝ Երևանում. «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ կայանված BMW X6-ում՝ շարժիչի վրա թափված հեղուկի գոլորշին հրդեհի տպավորություն է թողել. օպերատիվ են գործել պարեկներն ու հրշեջները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի բացօթյա ավտոկայանատեղիում կայանված BMW X6 մակնիշի ավտոմեքենայից ծուխ է նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ օպերատիվորեն կժամանեին փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, դեպքի վայր են ժամանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանը և նույն գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գևորգ Երիցյանն ու Ալբերտ Ալեքսանյանը, և պարեկները ավտոմեքենայի սեփականատիրոջ՝ Երևանի բնակիչ, 37-ամյա Ն. Օ-ի հետ փորձել են մարել կրակը, սակայն պարզվել է, որ ոչ թե հրդեհ է, այլ շարժիչի վրա թափված հակասառեցնող հեղուկի գոլարշին հրդեհի տպավորություն է թողել։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+