211652_close_icon
views-count1949 դիտում article-date 14:34 22-08-2021

Հիշել անցյալը նշանակում է հավատալ ապագային․ Սենոր Հասրաթյան

Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «1993 թ. օգոստոսի 22-ին Մարտունու (հրամանատար՝ Մովսես Հակոբյան) և Հադրութի (հրամ.՝ Արթուր Աղաբեկյան) պաշտպանական շրջաններից ու 83-րդ (հրամ.՝ Մանվել Գրիրգորյան) մոտոհրաձգային բրիգադից ընտրված ստորաբաժանումները՝ կենտրոնական ենթակայության ականանետային դիվիզիոնի կրակային աջակցությամբ, ձեռնամուխ եղան Ֆիզուլի ռազմակայանի և համանուն շրջանում տեղակայված թշնամական կրակակետերի վնասազերծման օպերացիային:

Ռազմագործողությանը ներգրավված ուժերը հարձակման անցան երեք հարվածային ուղղություններով և մարտական գործողությունների առաջին իսկ օրվա ընթացքում վերահսկողության տակ առան Ֆիզուլի քաղաքն ու շուրջ 1380 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող համանուն շրջանում տեղակայված կրակակետերը…

Հ.գ. Ուղիղ 28 տարի առաջ տեղի ունեցած այս հիրավի կարևոր իրադարձությունն այսօր պատմություն է, բայց ոչ ավարտված… Հիշել անցյալը, նշանակում է հավատալ ապագային…»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր