211652_close_icon
views-count26452 դիտում article-date 20:00 22-08-2021

Երևանում 42-ամյա վարորդը Toyota Passo-ով բախվել է «Բելաջիո» ռեստորանի մոտ գտնվող թունելի պատին. 3 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. օպերատիվ են գործել նաև բժիշկներն ու Երևանի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր,  օգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 16:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 42-ամյա Լիլիթ Ս.-ն, իր վարած Toyota Passo մակնիշի ավտոմեքենայով, Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող թունելի մոտ բախվել է պատին:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Լիլիթ Ս.-ն, ուղևորներ, Երևանի բնակիչ, 29-ամյա Սիրանույշ Ս.-ն տեղափոխվել են թիվ 1 Համալսարանական հիվանդանոց, իսկ 9-ամյա Եվա Ս.-ն՝  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել «Բելաջիո«» ռեստորանային համալիրի աշխատակիցներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման փրկարարական թիվ 16 ջոկատի փրկարարները:
 
Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել և վիրավորներից երկուսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները:
 
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ երեխային հիվանդանոց են ուղեկցել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանը:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև նույն գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկներ Հովհաննես Դավթյանն ու Սամսոն Աղեկյանը: Վերջիններս տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները իրենց ավտոմեքենաները չկայանեն վթարի վայրում ու խցանումներ չառաջանան:
 
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկութունը փոխանցել են Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:
 
Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
 
Վերջինիս հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր