14328 դիտում
19:40 24-08-2021
Փաշինյանը չհերքեց Գորիս-Դավիթ Բեկ, Կապան-Ճակատեն ճանապարհների կարգավորմանն առնչվող հուշագրի առկայությունը. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովում ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցի՝ չհերքեց, որ Գորիս-Դավիթ Բեկ, Կապան-Ճակատեն ճանապարհների կարգավորմանն առնչվող հուշագիր գոյություն ունի, հայտնում է News.am-ը։
Նախ պատգամավոր Աննա Գրիգորյանը հիշեցրեց, որ Սյունիքի սահմանները պահող ինքնապաշտպանական ջոկատները դեկտեմբերի 17-ին ստիպված եղել թողնել բարենպաստ դիրքերը, դուրս գալ Կովսականի եւ Սանասարի շրջաններից, որոնց՝ Ադրբեջանին հանձնելու մասին նոյեմվերի 9-ի հայտարարության մեջ խոսք չկա։
Կա՞ առանձին հուշագիր, ուզում եմ շատ հստակ հայ ժողովրդին ներկայացնեք, որ բացի նոյեմբերի 9-ի հայտարարությունից գոյություն ունի նաեւ առանձին հուշագիր, որով կարգավորվում են Գորիս- Դավիթ Բեկ եւ Կապան-Ճակատեն ճանապարհները, այսինքն՝ ինչպես պետք է այնտեղ երթեւեկություն տեղի ունենա։ Այս հուշագրի համաձայն առաջին կետն այն մասին է, որ Կովսականից եւ Սանասարից հայկական ուժերը պետք է դուրս գան։ Երկրորդ եւ մնացած կետերն այն մասին են, թե այդ ճանապարհները ինչպիսի վերահսկողություն պետք է ունենան։ Ուզում եմ այսօր հայ ժողովրդին տեղեկացնեք, որ գոյություն ունի առանձին հուշագիր, որը կնքվել է բոլորիս մեջքի հետեւում»,- հարցրեց Աննա Գրիգորյանը։
Նիկոլ Փաշինյանը հարցին ուղիղ չպատասխանեց։
«Տիկին Գրիգորյան, նախորդ գումարման ազգային ժողովում մենք այդ թեմային մի քանի անգամ անդրադարձել ենք։ Եվ Ձեր ասած իրադարձությունների նախորդող շրջանում եւ հեռուստատեսային ուղերձում անդրադարձել եմ խնդրին եւ լուծմանը եւ լուծման ճանապարհներին։ Ուրեմն ես ասում եմ, որ այն իրավիճակը, որը մենք այսօր տեսնում ենք, այո, այդ որոշումը կայացվել է՝ գնահատելով անվտանգային իրավիճակը եւ անվտանգային մարտահրավերները։ Կայացրած որոշումների արդյունքում որոշակի իրադրության փոփոխություն է տեղի ունեցել, բայց հաջողվել է նաեւ պահպանել որոշակի կայունություն այդ տարածաշրջանում եւ ես կարծում եմ, որ դուք էինք ընտրություններից առաջ անընդհատ սյունեցիների անունից տարվեր հայտարարություններ անում եւ կարծում եմ, որ սյունեցիները այս ընտրություններում իրենց քվեարկությամբ գնահատական տվեցին ընտրություններից առաջ հնչած բոլոր հայտարարություններին»,- ասաց նա։
Հուշագրի մասին, հիշեցնենք, որ առաջինը ամիսներ առաջ տեղեկություն էր տարածել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որը հրապարակել էր հուշագրի մի տեքստ, որտեղ որոշակի կոորդինատներ էին նշված ՝ կապված Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածի հետ, որը պետք է վերահսկեն հայերն ու ադրբեջանցիները։
Այդ հուշագրի գոյության մասին ամիսներ առաջ Ազգային ժողովում մեկնաբանություն էր տվել Տիգրան Ավինյանը, որը հայտարարել էր, որ բացի հայտարարություններից և ներկայացված փաստաթղթերից կա ևս մեկ պայմանավորվածություն Գորիս–Դավիթ Բեկ հատվածի մասով, քանի որ այնտեղ ճանապարհն անցնում է վիճահարույց հատվածներով։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3176 դիտում
11:36 20-12-2020
Գորիս-Դավիթ Բեկ, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածի անվտանգությունը կապահովեն ռուս սահմանապահները. ՊՆ
1682 դիտում
17:25 02-11-2022
Կատարել ենք Կապան, Ճակատեն, Սրաշեն, Ներքին Հանդ տանող ճանապարհների ուսումնասիրություն. Թաթոյան
Այս բաժնից
859 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան