103342 դիտում
11:10 25-08-2021
Դանակահարություններ՝ Երևանում. «Բոռա» ռեստորանի մոտ հայտնաբերվել են դանակահարված 3 քաղաքացի. 2-ին, մինչ բժիշկների ժամանումը, օգնություն են ցուցաբերել Երևանի գնդի պարեկները. ըստ բժշկի՝ նրանք ի վիճակի չեն բացատրություն տալ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոսոտոսի 25-ին, վիճաբանություն, ծեծռկտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։25-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Տիչինայի փողոցի «Բոռա» ռեստոանային համալիրի հետնամասում դանակահարված քաղաքացիներ կան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանաար Լևոն Բադալյանի գլխավորությամբ։
Ոստիկանները նշված վայրում և դրան հարակից տարածքոմ հայտնաբերել են դանակահարված՝ Երևանի բնակիչներ, 67-ամյա Արամայիս Բադալյանին, 23-ամյա Էրիկ Սիմոնյանին և 26-ամյա Տիգրան Գրիգորյանին։
Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ոբքեր վիրավորներին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Ճիշտն ասած, չգիտենք՝ ինչ պայմաններով, ով և ովքեր են դանակահարություն կատարել, միայն տեսանք, որ Երևանի ոստիկանության պարեկները իրենց ավտոմեքենաների միջից հանեցին վիրակապեր ու վազեցին վիրավորների ուղղությամբ։ Պարեկները 2-րդ գումարտակի 3-րդ վաշտից էին՝ Գարեգին Մադաթյանն ու Հրայր Սանոսյանը, ովքեր միչև բժիշկների ժամանումը, շատ շուտ եկան, վիրակապեցին վիրավորներին, առաջին օգնությունը ցուցաբերեցին, ապա քաղաքացիների օգնությամբ վիրավորներին տեղափոխեցին շտապօգնության ավտոմեքենաները։ Հետո արդեն տեսանք, որ մեծ թվով ոստիկաններ եկան»։
Ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հրաչյա Ղազարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մխիթար Բաղդասարյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում և դրան հարակից տարածքներում հայտնաբերել են արնանման հետքեր, քաղաքացիների սեփականություն հանդիսացող ավտոմեքենաների վրա նույնպես հայտնաբերվել են արնանման հետքեր։
Փաստի առթիվ քննչական բաժնում Հ. Ղազարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, խմբի ղեկավար է նշանակվել Մ. Բաղդասարյանը։
Ինչպես տեղեկացանք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձանց դանակահարելու կասկածանքով Մալաթիայի ոստիկանները՝ բաժնի պետ Ա. Մելոյանի գլխավորությամբ հայտնաբերել և ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 41-ամյա Արման Եղիազարյանին։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+