211652_close_icon
views-count10216 դիտում article-date 11:51 25-08-2021

«Սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ» նախադասությամբ մարդկանց ուղարկեցին մահվան․ Անդրանիկ Թեւանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում անվտանգային, պետական կառավարման, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական ճգնաժամն, ավելին է խորացել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը, հայտնում է News.am―ը։

«Այդ ճգնաժամը բերել է բացասական հետեւանքների, օրինակ՝ արտագաղթի տեմպը։ Եթե համավարակով պայմանավորված սահմանափակումները չլինեին, ապա արտագաղթը կվերածվեր տարհանման։ Ճգնաժամի չհաղթահարման մյուս ապացույցը թշնամի պետության ախորժակն է, ադրբեջանական զորքերի ներկայությունը Հայաստանի տարածքում։ Արժանապատիվ խաղաղության բանաձեւին պարտության կուսակցության առաջնորդը հակադրեց նվաստացման գնով խաղաղություն հակաապետական բանաձեւը, որը բերում  է նվաստացում եւ պատերազմ։ Ադրբեջանի ժողովրդին բավարարելու ձգտումը տվել է իր արյունոտ պտուղները։ Հիմա Արցախի անվտանգության երաշխավորը միայն ռուս խաղաղապահներ են, իսկ Հայաստանի ինքնիշխանությունն էլ հայտնվել է հարցականի տակ»,- նշեց նա։               

Անդրանիկ Թեւանյանի խոսքով՝ պատերազմի պատճառը եւ պարտության թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։

«Սիրելի ժողովուրդ, քեզ խաբել են, խաբում են եւ շարունակելու են խաբել, քանի դեռ հաշիվ չես պահանջել։ Այս իշխանությունները պառակտել են մեր ժողովրդին, թշնամացրել բարեկամներին, հասարակությանը վերածել են ամբոխի եւ արթնացրել մարդկանց ստորին բնազնդները։

«Սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, հպարտանում եմ բոլորովդ» գերպոպուլիստական նախադասության ներքո մարդկանց ուղարկեցին մահվան բերան։ Մարդիկ մեռան, որովհետեւ կորոնավիրուսի դեմ պայքարը ստորադասվեց դատարանը զավթելու ծրագրից։ Պատերազմում մարդիկ հազարներով զոհվեցին, իսկ զոհելու պատրաստակամություն հայտնած առաջնորդը ոչ թե հեռացավ պաշտոնից, այլ ինքնահռչակվեց որպես փրկիչ ու մտավ խաղաղության աղավնու դերի մեջ»,- հավելեց Թեւանյանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր