211652_close_icon
views-count2360 դիտում article-date 15:46 02-10-2021

Բանակին «էն գլխից» խփեցին թիկունքից և ուղարկեցին պարտության. Անդրանիկ Թեւանյան

Հայաստանը Սիրիայի է վերածվում Արցախում կրած պարտության հետևանքով: Նաև՝ սխալ ներքին ու արտաքին քաղաքականության հետևանքով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր:

«Հայաստանը վերածվում է Սիրիայի

 «Թավշյա» ու «հեղափոխական» իշխանությունները 3 տարվա ընթացքում Հայաստանը վերածեցին Սիրիայի, ինչի մտավախությունն ունեի 2018-ից և ինչի մասին բազմիցս եմ խոսել (հղումը՝ մեկնաբանության մեջ):

Հայաստանը Սիրիայի է վերածվում Արցախում կրած պարտության հետևանքով: Նաև՝ սխալ ներքին ու արտաքին քաղաքականության հետևանքով:

Գործող իշխանությունները «նվեր» արեցին ՀՀ քաղաքացիներին՝ մեր երկիրը դարձնելով միջազգային ու տարածաշրջանային բախվող շահերի մանրադրամ:

Հայաստանը հիմա գրեթե նույնությամբ կրկնում է Սիրիային: Այնտեղ էլ խաչվել են մի կողմից՝ ԱՄՆ, Թուրքիա, մյուս կողմից՝ ՌԴ, Իրան շահերը:

Սիրիայում էլ այլ երկրների (ՌԴ, ԱՄՆ, Իրան, Թուրքիա) զորքեր կան ու Սիրիայի ղեկավարը չի վերահսկում քարտեզով Սիրիա համարվող ամբողջ տարածքը: Այդ զորքերի մի մասն օրինական իշխանության համաձայնությամբ է գտնվում Սիրիայում, մյուս մասը՝ ոչ:

Հայաստանում էլ բարեկամաբար ու թշնամաբար տրամադրված զորքեր կան: Ադրբեջանը վերահսկում է Գորիս-Կապան ճանապարհահատվածի 21-կիլոմետրանոց մասը, չի հեռանում Սև լճից ու տեղակայվել է Վերին Շորժայում:

Սիրիայի նախագահ Ասադի ու Փաշինյանի տարբերությունն այն է, որ առաջինն իրեն ճիշտ պահեց ռազմավարական դաշնակիցների հետ, նրա գլխավորած բանակը չգլխատվեց, կռվեց ու որոշակի արդյունքներ ցույց տվեց: Մեր դեպքում պատկերը շատ տխուր է: Բանակին «էն գլխից» խփեցին թիկունքից և ուղարկեցին պարտության:

Եթե Փաշինյան Նիկոլին թվում է, թե պարտությունից հետո այլ ուժերը «խաղաղության դարաշրջան» են ապահովելու իր համար, ՌԴ-ն մեր փոխարեն պահելու է սահմանները, Իրանն էլ կռիվ է տալու Սյունիքի համար, իսկ ինքը զբաղվելու է ներքին կյանքում քաղաքական հետապնդումներով, իր ու իր նեղ թիմի համար կապիտալի կուտակման գործընթացով, ապա չարաչար սխալվում է: Սխալվում են նաև նրան հավատացած ու «Ապագա կա ապագային» ձայն տվողները:

Մեր տարածաշրջանը եռում է: Մեր հարևանությամբ քաղաքական ու ռազմական պայթյուններ են արձանագրվում: Հայ ժողովուրդը պատրա՞ստ է այս իշխանությունների օրոք ևս մեկ պատերազմ վարելու: Հարցս շատ գործնական նշանակություն ունի»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր