211652_close_icon
views-count2348 դիտում article-date 19:35 26-08-2021

Քաբուլի օդանավակայանում ահաբեկչական հարձակում է եղել. զոհվել է 13 մարդ

Քաբուլի միջազգային օդանավակայանում պայթյուն է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օտարերկրյա լրատվամիջոցները հայտնում են, որ կատարվածը ահաբեկչական հարձակման հետևանք է:

Վերջին թարմացված տվյալներով՝ ահաբեկչական հարձակման հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել:

Sky News Arabia հեռուստաալիքը, ըստ ՏԱՍՍ-ի, հայտնել է, որ պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը: Տեղեկությունը «Ռոյթերս»-ի հետ զրույցում հաստատել են նաև ԱՄՆ կառավարության ներկայացուցիչները: Իսկ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Քաբուլի օդանավակայանում տեղի է ունեցել ոչ թե մեկ, այլ երկու պայթյուն:

Politico թերթի տեղեկություններով՝ Քաբուլի ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն է կրում:

Նմանատիպ նյութեր