211652_close_icon
views-count4746 դիտում article-date 10:49 27-08-2021

Գորիս-Կապան ճանապարհի 2 հատվածները շարունակում են փակ մնալ, բանակցություններն այսօր կշարունակվեն․ փոխմարզպետ․ «Ազատություն»

Այս պահին Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածները փակ են, վաղ առավոտյան «Ազատությանը» փոխանցեց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:

Բաբայանի խոսքով՝ բանակցություններն այսօր կշարունակվեն: Երեկ դրանք տեղի են ունեցել եռակողմ ձևաչափով:

Կապան-Գորիս ճանապարհի խնդրահարույց հատվածի բացման շուրջ բանակցություններն երեկ ավարտվել են անարդյունք:

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ից զինված ադրբեջանցիները փակել են Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ, ապա Գորիսից դեպի Որոտան տանող հատվածները:

Նմանատիպ նյութեր