779 դիտում
16:17 27-08-2021
ԵՊՀ-ում շարունակվում է COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացը
Անվտանգ միջավայր ստեղծելու և կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին միանալու նպատակով ԵՊՀ ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները, ինչպես նաև ուսանողները հնարավորություն ունեն ընտրելու երեք պատվաստանյութից («Sinopharm», «Sputnik V», «AstraZeneca») մեկը:Նշենք նաև, որ պատվաստումներ իրականացվում են Առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով:
Թիվ 22 պոլիկլինիկայի թերապևտ, բժիշկ Աննա Բեկթաշյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մինչև պատվաստվելը ցանկացողները պարտադիր բժշկական խորհրդատվություն են անցնում:
Երկուշաբթի պատվաստումներն իրականացնող բժիշկների խումբը կլինի ԵՊՀ 7-րդ մասնաշենքում (Սև շենքում):
Պատվաստվել ցանկացողները կարող են դիմել ԵՊՀ համապատասխան ստորաբաժանման ղեկավարին կամ ֆակուլտետների դեկանատներ:Նմանատիպ նյութեր
1712 դիտում
16:35 11-03-2021
Հայաստանում բուժաշխատողների շրջանում մեկնարկել է Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացը
2871 դիտում
11:50 23-08-2021
Covid-19 համավարակի դեմ պատվաստման գործընթացում կոռուպցիոն դրսևորում է բացահայտվել․ ԱԱԾ
Այս բաժնից
751 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
775 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»