211652_close_icon
views-count2866 դիտում article-date 15:13 29-08-2021

Հայաստանի հավաքականը վերջին մարզումն անցկացրեց Հյուսիսային Մակեդոնիա մեկնելուց առաջ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Հյուսիային Մակեդոնիա մեկնելուց առաջ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ մարզմանը մասնակցել է նաև դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, որի մասնակցությունը հավաքականի առաջիկա խաղերին հարցականի տակ է՝ վնասվածքի պատճառով։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում սեպտեմբերի 2-ին հյուրընկալվելիս կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ։

Սեպտեմբերին 5-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Գերմանիայի ընտրանուն, իսկ սեպտեմբերի 8-ին՝ Երևանում ուժերը կչափի Լիխտենշտեյնի հավաքականի հետ։

Հայաստանի ազգային հավաքականն առաջին երեք խաղ հետո 9 միավորով գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր