211652_close_icon
views-count52060 դիտում article-date 23:59 30-08-2021

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Opel Zafira-ն բախվել է ծառերին, ապա երկաթե արգելապատնեշին, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել է կամրջի հենասյանը. կա 1 զոհ, 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը  22:00-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Աշտարակից դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց,  բախվել ծառերին, այնուհետև երկաթե ագելապատնեշին , ապա մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին  և հայտնվել երկաթգծի համար կառուցած  կամրջի տակ, բախվելով բետոնե սյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով կին էր, տեղում մահացել է, իսկ 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները ճանապարհային ոստիկանների հետ դին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած դի տեղափոխող ավտոմեքենային:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու ոստիկանության Նաիրիի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Հենրիկ Սեթոյանը:

 Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝  բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբիկ Հակոբյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Գևորգյանի գլխավորությամբ:
 
Փաստի առթիվ Ա. Գևորգյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի  և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր