1619 դիտում
10:27 31-08-2021
ՏԻՄ-երին ԱԺ չանցած ուժերն էլ են մասնակցելու. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պետության առաջ ծառացած բազում խնդիրներից գլուխ չհանող իշխանությունը հիմա էլ ՏԻՄ ընտրություններով է զբաղված՝ որոշել է տեղական ինքնակառավարման մարմինները «վերցնել»։ Ուշի-ուշով աշխատել են ե՛ւ խոշորացվող համայնքների փնջերը կազմելիս, ե՛ւ թեկնածուներ ընտրելիս, ե՛ւ ընտրությունների օրը որոշելիս։ Այնտեղ, որտեղ կոնկրետ եւ իրենց կարծիքով ուժեղ թեկնածու ունեն, հոկտեմբերին են կայանալու ընտրությունները, որտեղ վստահ չեն, հետաձգել են ավելի ուշ շրջանի։ Սակայն ամառվա ընտրություններից դեռ ուշքի չեկած ընդդիմությունը դեռեւս չի հասցրել զբաղվել ՏԻՄ ընտրություններով։
Չնայած ներսում քննարկում են համայնքային ընտրություններին մասնակցելու հարցը՝ հասկանալով, որ եթե այստեղ տանուլ տան, հետո շատ ավելի դժվար է լինելու քաղաքական կյանքում տեղ ունենալը, բայց ակտիվ քայլեր դեռ չեն արել։ Տեղեկացանք, որ աշնան ընտրություններին մասնակցելու պլաններ ունեն նաեւ արտախորհրդարանական ուժերը։
Օրինակ, Արա Զոհրաբյանի «Զարթոնք» կուսակցությունը ձգտում է եթե ոչ համայնքապետեր, գոնե ավագանու անդամներ ունենալ։ Քննարկումների փուլում է նաեւ ԲՀԿ-ն։
Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է հարցումներ անել մարզերում՝ հասկանալու համար, թե ովքեր շանս ունեն համայնքապետ դառնալու, ըստ այդմ էլ կկազմվեն ԲՀԿ համամասնական ցուցակները։ Առայժմ միայն երկու տարածքում ունեն մասնակցելու վերջնական որոշում՝ Կոտայքում եւ Լոռիում»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2177 դիտում
23:12 07-09-2022
Ո՞ր քաղաքական ուժերն են Լոռիում մասնակցելու ՏԻՄ ընտրություններին. aravot.am
4829 դիտում
14:49 26-02-2015
Զինվորական ծառայություն չանցած և 27 տարին լրացած երիտասարդները կազատվեն քրեական հետապնդումից
Այս բաժնից
1471 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»