6303 դիտում
15:33 19-12-2015
«Հայկական վերածնունդը» ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է, և մասնակցելու է շատ վճռական». Արթուր Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. hartak.am
«Այսօր Հայաստանում կուսակցապետություն է, ոչ թե իշխանություն, այսինքն՝ մենք պետք է ունենանք իշխանություն, բայց ունենք կուսակցություն, որը նաև իշխանություն է»,- այս մասին Հ3 հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Իրական հայացք» Էդգար Առաքելյանի հետ հաղորդման ժամանակ ասաց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ նշելով, որ սա դասական սովետական մոդել է, որը 21-րդ դարի պահանջներին համահունչ չէ, փոխանցում է [url=http://hartak.am/arm/n-52164]hartak.am[/url]-ը:
Պարոն Բաղդասարյանը նշեց, որ դա է պատճառը, որ նույնիսկ գյուղապետի ընտրություններն է արդեն փողով, ու փող բաժանող թեկնածուն պատահական մարդ չէ, այլ ունի իշխանության հովանավորությունը. «Բայց սա չի նշանակում, որ ամեն ինչ կորած է, այդ պատճառով էլ «Հայկական վերածնունդը» ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է, և մասնակցելու է շատ վճռական»:
«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման նախաձեռնող Արթուր Բաղդասարյանը փաստեց, որ այս միավորը զարգանում է, համալրվում է. «Այն ավելի է զարգանալու, քանի որ մեզ միանում են նաև Ռուսաստանից, եվրոպյի հայկական համայնքից, ԱՄՆ-ից մեր այն հայրենակիցները, որոնք, իրոք, Հայաստանում փոփոխություն են ուզում, ովքեր ուզում են այս դժվարին վիճակից մեր ազգը դուրս գա»,- ասաց նա՝ նշելով, որ «Հայկական վերածնունդը» դեռ իր խոսքն ասելու է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://hartak.am/arm/n-52164]կայքում[/url]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2194 դիտում
10:12 18-03-2016
«Հայկական վերածնունդը» մասնակցելու է բոլոր միջոցառումներին, որ հնարավորինս շատ աչքի ընկնի. «Չորրորդ իշխանություն»
3543 դիտում
09:39 02-06-2016
«Հայկական վերածնունդը» Վանաձորի քաղաքապետի թեկնածու կարող է առաջադրել Շարմազանովի սանիկին. «Հայկական ժամանակ»
11058 դիտում
22:42 21-03-2015
Անհասանելիության ու հռչակից բացի՝ ունեն նուրբ հոգի և փխրուն սիրտ ու շատ հաճելի մարդիկ են. hartak.am
Այս բաժնից
886 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
904 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»