1672 դիտում
10:07 01-09-2021
Շինարարության ծավալներն աճել են, բայց տնտեսությունը չի վերականգնվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շինարարության ծավալները 10.8%-ով աճել են, 2020 թվականի առաջին կիսամյակում գրանցվել էր 23.4% անկում։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ընթացիկ գներով 125.6 մլրդ դրամի շինարարություն է կատարվել։ 2021թ. հունիսին, 2020 թվականի հունիսի համեմատ, շինարարության ծավալներն աճել են ընդամենը 1.3%-ով։ Հաշվի առնելով, որ նախորդ տարվա այս ամիսներին շինարարությունը դեռեւս մեծ տեմպերով անկում էր ապրում, այս տարվա նույն ամիսների թույլ աճը վկայում է, որ ոլորտը դեռեւս չի վերականգնվել: Առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրողների միջոցներով Հայաստանում ընդամենը մոտ 7 մլրդ դրամի շինարարություն է իրականացվել։ Այս անգամ աճ կա պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարության գծով։
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում պետական բյուջեի հաշվին իրականացվել է 36.3 մլրդ դրամի շինարարություն՝ նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ աճելով 43.8%-ով։ 2020-ի առաջին կիսամյակում գրանցվել էր 22.3% անկում։ Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին վեց ամիսներին հանրապետությունում իրականացված շինարարության 27.4%-ն էլ բնակչությունն է ապահովել։
Բնակչության միջոցներով կատարված շինարարության ծավալները կազմել են 34.5 մլրդ դրամ՝ աճելով 17.9%-ով։ Շինարարության մնացած փոքր հատվածը՝ 2.8%-ը, ապահովվել է մարդասիրական օգնության եւ համայնքների միջոցներով»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1155 դիտում
09:49 14-07-2022
Շինարարության ծավալներն աճել են․ «Ժողովուրդ»
1685 դիտում
13:59 06-04-2021
Տնտեսությունը հստակ վերականգնվում է. ՊԵԿ նախագահ
3435 դիտում
23:44 12-09-2015
Այս տարի ոչ ալկոհոլային ըմպելիքի արտադրության ծավալներն աճել են. ՀՀ ԱՎԾ
Այս բաժնից
1300 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1030 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
952 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»