211652_close_icon
views-count1354 դիտում article-date 17:46 01-09-2021

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ անձնական օգտագործման նպատակով ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցները պետք է արտահանվեն մինչև սեպտեմբերի 30-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով:Համավարակով պայմանավորված՝ նախորդ տարի ԵՏՀ խորհրդի թիվ 47 որոշմամբ ժամկետը երկարաձգել էր։

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում  է՝ արտահանման վերջնաժամկետը2021 թվականի սեպտեմբերի 30-ն է։ Այդ ժամկետում տրանսպորտային միջոցները չարտահանելու դեպքում ֆիզիկական անձինք կվճարեն տուգանքներ։

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ի կետի համաձայն՝ հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելը առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման օրվա դրությամբ այդ տրանսպորտային միջոցների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի չափով:

ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին սահմանված վերջնաժամկետում իրականացնել արտահանումը՝ բացասական ֆինանսական հետևանքներից խուսափելու համար։
 
ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ
կապերի բաժին

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր