2991 դիտում
13:27 02-09-2021
Պատերազմից հետո նորից կհաջողենք՝ եթե յուրաքանչյուրս ավելի շատ սիրենք մեր երկիրը և ապրենք Արցախում․ ԱՀ ՆԳ նախարար
ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ․
«Սեպտեմբերի 2-ն Արցախի նորագույն պատմության մեջ եղել է և կմնա որպես փառավոր էջերից մեկը, երբ երկրի մի հատվածում պատերազմ էր, մյուսում` համաժողովրդական շարժման ալիքի տակ կազմակերպված հանրաքվե:
Սեպտեմբերի 2-ը պարզապես առիթ էր ինքներս մեզ ճանաչելու, մեր ինքնությունը հարգելու, մեր հնարավորություններն ու ներուժն ի մի բերելու:
Այսօր էլ մեր պայքարը շարունակվում է: Պատերազմից հետո նորից կհաջողենք՝ եթե յուրաքանչյուրս ավելի շատ սիրենք մեր երկիրը և ապրենք Արցախում՝ մշտամնա ցանկությամբ:
Այն իրականությունը որ ունենք 2020 թվականի պատերազմից հետո՝ պարտավոր ենք շենացնել: Շարունակենք աշխատել և արարել, մեր ստեղծարար միտքն ուղղենք նոր գաղափարներ կյանքի կոչելուն, հանուն մեր ընդհանուր նպատակների, հանուն մեր ազգային շահի ու հաղթանակած ապագայի՝ պարտավոր ենք լինել համախմբված ու միասին:
Ինչպես երկիրը, այնպես էլ մենք՝ հիմա առավել քան միմյանց հոգատարության կարիքն ունենք:
Արցախի անկախության ու կայուն խաղաղության համար նահատակվեցին մեր լավագույն տղաները: Խոնարհվում եմ հերոսների ու նրանց ծնողների առաջ: Հայրենիքի համար անմահացած հերոսների հիշատակը հարգելու և միշտ վառ պահելու միջոցը՝ նրանց կիսատ գործն անձնվիրաբար շարունակելն է»:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
652 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
697 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
688 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են