211652_close_icon
views-count4902 դիտում article-date 16:59 02-09-2021

Շախմատի Եվրոպայի առաջնություն․ Գաբուզյանը կես միավոր է զիջում մրցաշարի առաջատարներին

Իսլանդիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը:

Հայաստանը մրցաշարին մասնակցում է 5 շախմատիստով: 7-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի խաղաց մրցակցի հետ և իր ակտիվում ունի 5,5 միավոր․ նա ընդամենը կես միավորով է զիջում մրցաշարի առաջատարներին և այժմ զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։

Ռոբերտ Հովհաննիսյանը (4,5 միավոր), Հայկ Մարտիրոսյանը (4 միավոր) և Սամվել Տեր-Սահակյանն (4,5 միավոր) այս տուրում ոչ-ոքի խաղացին, իսկ մեր շախմատիստներից միակ հաղթանակը տարավ Գաբրիլ Սարգյսյանը (5 միավոր)։

Մրցաշարին մասնակցում է 180 շախմատիստ:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր