211652_close_icon
views-count2722 դիտում article-date 13:12 21-11-2015

Եվրոպայի շախմատի թիմային առաջնություն. Հայաստանի հավաքականը մոտեցավ առաջատարներին

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում կայացավ Եվրոպայի թիմային առաջնության [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/20/70915/]7-րդ տուրը[/url]: Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը բավական վստահ հաղթանակ տարավ Լեհաստանի նկատմամբ՝ 3:1: Հաղթական միավորները, ընդ որում՝ սևերով, բերեցին Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը: Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 10 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական: Առաջատարը Ռուսաստանն է՝ 13 միավոր, որի հետ էլ մեր հավաքականը այսօր կխաղա: Կանանց Հայաստանի հավաքականը սկզբունքային մրցավեճում չկարողացավ հաղթել Ադրբեջանի հավաքականին, թեպետ շատ մոտ էր դրան. այստեղ գրանցվեց ոչ ոքի՝ 2:2: Մեր հավաքականից հաղթանակ տարավ Լիլիթ Մկրտչյանը, իսկ ահա աղջիկների առաջատար Էլինա Դանելյանը անսպասելիորեն սպիտակներով պարտվեց Զեյնաբ Մամեդյարովային, ինչն էլ վճռեց մրցամարտի ընդհանուր ելքը: Եվրոպայի շախմատի թիմային առաջնություն, 6-րդ տուր [b]Լեհաստան – Հայաստան 1 : 3[/b] Վոյտաշեկ – Արոնյան 0 – 1 Դուդա – Սարգսյան 1/2 Գայևսկի – Մովսիսյան 0 – 1 Բարտել – Մելքումյան 1/2 [b]Հայաստան – Ադրբեջան 2 : 2[/b] Դանիելյան – Մամեդյարովա 0 – 1 Մկրտչյան – Մամմադովա 1 – 0 Գալոյան – Կազիմովա 1/2 Կուրսովա – Ֆաթալիևա ½ Ինչպես նշեցինք, այսօր կայանալիք 8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը կմրցի առաջատարի՝ Ռուսաստանի, իսկ կանանց թիմը՝ Ավստրիայի հետ:

Նմանատիպ նյութեր