211652_close_icon
views-count2265 դիտում article-date 11:44 03-09-2021

Ռուս խաղաղապահները խմելու ջրով են ապահովել Արցախի ավելի քան 1,5 հազար բնակչի

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները խմելու ջրով են ապահովել Ստեփանակերտ քաղաքի եւ Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջանների ավելի քան 1,5 հազար բնակչի: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Մենք երկրորդ հարկում ենք ապրում, եւ այս պահին, քանի որ ջուրը չի հերիքում, մեզ խմելու ջուր է հարկավոր։ Առանց ռուս խաղաղապահների մենք չէինք կարողանա գոյատեւել։ Եվ ես կուզեի շնորհակալություն հայտնել նրանց, որ օգնում են մեզ, եւ այն ամենի համար, ինչ այս պահին անում են մեզ համար։ Խաղաղապահները երաշխիք են մեզ համար, նրանք պաշտպանում են մեր հողերը եւ հույս ունենք, որ հետագայում ամեն ինչ լավ կլինի»,-ասել է Ստեփանակերտի բնակչուհի Լենա Իզմայիլյանը։

«2  շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորակազմի մարդասիրական կենտրոնի զինծառայողները կատարել են ավելի քան 30 ուղեւորություն եւ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ապահովել ավելի քան 200 տոննա խմելու ջրով: Մարդասիրական հարցի լուծման համար խաղաղապահներն օգտագործել են 2 ջրատար, յուրաքանչյուրը՝ մոտ 5 խմ ծավալով»,-հայտնել են նախարարությունից։

«Շնորհակալ ենք շատ։ Խաղաղապահների շնորհիվ մենք այստեղ հանգիստ ենք ապրում»,-ասել է բնակչուհի Նելի Իվանյանը։

Նմանատիպ նյութեր