39254 դիտում
18:48 03-09-2021
Արտակարգ դեպք Արարատի մարզում. բախվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար գնացքն ու Opel Astra-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, ավտոմեքենայի և բեռնատար գնացքի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում: ժամը 16:00-ի սահմաններում Սուրենավան գյուղի վարչական տարածքում բախվել են 24-ամյա Ռուբիկ Գրիգորյանի վարած Opel Astra մակնիշի և Երևանի բնակիչ, 31-ամյա Դավիթ Ստեփանյանի վարած «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը պատկանող բեռնատար գնացքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վատի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորութամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+