211652_close_icon
views-count27460 դիտում article-date 15:55 25-07-2020

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. բախվել են Nissan XTrail-ն ու բեռնատար գնացքը. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, արդյո՞ք, հետևություններ կանի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 25-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության թերի աշխատանքի հետևանքով։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի՝ Սևան քաղաքից Ցամաքաբերդ տանող ճանապարհին գտնվող առկա գնացքի անցման վրա բախվել են Սևան քաղաքի բնակիչ՝ 47-ամյա Ռուբեն Մարտիրոսյանի վարած Nissan XTrail մակնիշի ավտոմեքենան և Գոռ Մարտիրոսյանի վարած 30 վագոնով էլեկտրաքարշը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բեռնատար գնացքը Երևանից ուղևորվում էր Սոթք, իսկ նշված հատվածում բացակայում է ուղեփակոցը, ինչի պատճառով էլ հաճախակի են նմանատիպ դեպքեր տեղի ունենում, ու Հարավկովկասյան ընկերությունը, չգիտես ինչու, հետևություններ չի անում, և եթե նրանք տեղադրեն ուղեփակոցներ, և քաղաքացիները, և վարորդները կնկատեն ուղեփակոցն ու նմանատիպ դեպքեր տեղի չեն ունենա։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+

Նմանատիպ նյութեր